Ֆրանսիայում բողոքի ակցիայի մասնակիցների ակտիվ գործողությունները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ստիպել են արագ հեռանալ թատրոնից, ուր նա եկել էր իր կնոջ հետ միասին: Ֆրանսիայի լրատվամիջոցները հայտնում են, որ մոտ 200 ցուցարարներ փորձել են ներխուժել թատրոնի շենք, սակայն նրանց առաջխաղացումը խոչընդոտել է ոստիկանությունը: Որոշում է կայացվել անմիջապես տարհանել երկրի ղեկավարին: Իրավապահներն անմիջապես միջանցք են ստեղծել, որպեսզի Ֆրանսիայի նախագահն ու իր կինը հնարավորություն ունենան հասնել ավտոմեքենային: Էմանուել Մակրոնը հայտնել է, որ չնայած ցուցարարների կտրուկ գործողություններին, մտադիր է շարունակել թատրոն այցերը կնոջ հետ: