Ավստրալիայի արևելյան ծովափերին սելավներ ու հեղեղումներ են սկսվել: Այս անգամ տարերային աղետի թիրախում է հայտնվել Քուինզլենդ նահանգը: Նշվում է, որ նման հեղեղումներ լինում են «հարյուր տարին մեկ անգամ»: Հեղեղվել են բազաթիվ ճանապարհներ, փակվել են զբոսայգիներ, կաթվածահար է տրանսպորտային համակարգը: Որոշ շրջանների բնակիչները ստիպված տեղափոխվում են նավակներով: Միաժամանակ Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգները շարունակում են այրվել, որտեղ բազմաթիվ տներ հոսանքազրկվել են: