Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի. դա վերաբերելու է ֆուտբոլին, հոկեյին, բասկետբոլին, վոլեյբոլին, հանդբոլին, ջրային պոլոյին և խոտի հոկեյին:
«P. S. Սպասո՞ւմ ենք Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանի պրեմիեր լիգայում»,- կատակել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում: