ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավար է նշանակել Դանիիլ Եգորովին: Համապատասխան հրամանը հրապարակված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Դանիիլ Եգորովը ծնվել է 1975 թվականին, Մոսկվայում: Ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, որից հետո, որոշ ժամանակ, եղել է Ձեռնարկություններին և քաղաքացիներին օժանդակող միջտարածաշրջանային փաստաբանների ասոցիացիայի հանձնաժողովի անդամ, աշխատել է «Энеко» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2001 թվականից աշխատել է Պետեկամուտների և հարկերի հավաքագրման նախարարությունում, որը հետագայում անվանափոխվեց, այնուհետ՝ Դաշնային հարկային ծառայության կառույցներում, որտեղ զբաղեցնում էր Մետրոպոլիտենի վերահսկողության բաժնի ղեկավարի տեղակալի, Անհատ ձեռնարկատերերի և խոշոր հարկ վճարողների հետ վեճերի լուծման պետի պաշտոնները:
Դրանից հետո Եգորովը զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության նախաքննության և աուդիտի ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ղեկավարի պաշտոնները, իսկ մինչև կառավարության հրաժարականը Միխայիլ Միշուստինի տեղակալն էր: