Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վստահություն է հայտնել, որ ժամանակն անկարող է փոխել ցեղասպաններին: Միքայելյանը որպես ապացույց է բերել Ապրիլյան պատերազմը, երբ ադրբեջանցի զինվորների վայրագությունների զոհ դարձան նաև խաղաղ բնակիչները:
«...Իսկ քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանությունների կրկնությունը, մեզ մնում է միայն ապավինել սեփական ուժերին և պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսևորմանը վճռական հակահարված տալուն, իսկ դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է»: