Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը մեկնաբանել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր հրաժարականի դիմումն ընդունելու մերժումը: Կառավարության ղեկավարը Facebook-ի իր էջում գրել է.
«Գիտակցելով մեզ վրա դրված պատասխանատվությունը՝ մեր թիմը պատրաստ է կատարելու բոլոր հանձնարարականներն ու ամրապնդել մեր երկրում համակարգային փոփոխությունները»:
Ուկրաինայի վարչապետը նաև նշել է, որ կառավարությանը սպասում է ծանր ու համառ աշխատանք:
Հիշեցնենք, որ նախօրեին Գոնչարուկը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահին, սակայն Զելենսկին հրաժարվել է այն ստորագրել: Վարչապետի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ պատրաստ է ևս մեկ հնարավորություն տալ կառավարությանը: