Հայտնի են դարձել այն փաստաթղթի մանրամասները, որը ծրագրված է ընդունել Լիբիայի թեմայի վերաբերյալ համաժողովի արդյունքում: Ամփոփիչ փաստաթղթում կներառվեն հրադադարի անհապաղ հաստատման կոչերն ու հակամարտող բոլոր կողմերի զինված ուժերի տեղաշարժի դադարեցումը: Առաջարկվում է նաև երկրի համար մեկ կառավարություն ձևավորել: Համաձայնագրի դրույթների կատարմանը պետք է հետևի ՄԱԿ-ի ստեղծած հատուկ հանձնախումբը:
Հիշեցնենք, որ Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված մոսկովյան բանակցությունները ձախողվել էին, քանի որ հրադադարի համաձայնագիրը չէր ստորագրվել: Այս թեմայով ևս մեկ հանդիպում կանցկացվի հունվարի 19-ին Բեռլինում, որը նախաձեռնել է Գերմանիան: