Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը հետախուզության նպատակով թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանին: RQ-4 Global Hawk ռազմավարական սարքը թռիչքն իրականացրել է Սիցիլիա կղզում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայից, մշտադիտարկում է անցկացրել Դոնբասի հետ սահմանագծին, այնուհետև՝ հետախուզական գործունեություն իրականացրել Ռուսաստանի հետ սահմանին:
Արտասահմանյան անօդաչու թռչող սարքերը հաճախ են մշտադիտարկում իրականացնում Ղրիմի մերձակայքում և Կրասնոդարի երկրամասի տարածքում: