Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է քաղաքական որոշման հետևանքով:
«… և այդ պետությունը շարունակում է գոյատևել՝ ունենալով մեկ գերնպատակ՝ վերացնել Հայաստանը, վերացնել հայերին բոլոր այն տարածքներում, որտեղ դա հնարավոր է: Այս ամենին դիմակայելու և հաղթանակած գնալու միայն մի տարբերակ կա՝ ունենալ հզոր պետություն, և խոսքը վերաբերում է և՛ Արցախին, և՛ Հայաստանի Հանրապետությանը»:
Գորգիսյանի խոսքով՝ այս երկու միավորներն են միակ երաշխիքը, որ հայ ժողովուրդը հարատևելու է: Գորգիսյանը հավելել է, որ մենք, թերևս, միակ ժողովուրդն ենք, որն իր վրա է վերցրել աշխարհում նման ոճիրներ թույլ չտալու առաքելությունը: