Լիբանանից ու Հորդանանից մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել մոտ 900 սիրիացի փախստական: Այս մասին հայտնում են հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժը վերահսկող ռուսական կենտրոնից:
Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն արաբական երկրի մայրաքաղաքի տարածքում իրականացրել են ականազերծման աշխատանքներ: Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 1.8 հա տարածք, հայտնաբերվել ու ոչնչացվել են 27 պայթուցիկ սարքեր: