Ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, բրիտանական կառավարությունը հայտարարեց լիբանանյան «Հըզբոլլահին» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին, ինչը նշանակում է, որ հաշված ժամեր անց տեղի բանկերում սառեցվել են «Հըզբոլահին» պատկանող բոլոր հաշիվները: Այս մասին հաղորդել է BBC-ն՝ մեջբերելով երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի խոսքը:
«Հըզբոլահը» շարունակում է ապակայունացնել Մերձավոր Արևելքում առկա փխրուն իրավիճակը, և մենք այլևս չենք կարող տարբեր կերպ վերաբերվել նախկինում արգելված ռազմական թևին ու քաղաքական կուսակցությանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Թագավորությունն ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել միայն «Հըզբոլլահի» ռազմական թևին:
Նշենք նաև, որ 2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ, լիբանանյան այս կառույցն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվում ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Պարագվայի, Հոնդուրասի, Արաբական պետությունների լիգայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից:
Եվրամիությունն ահաբեկչական է ճանաչել միայն «Հըզբոլահի» ռազմական թևին, շարունակելով համագործակցել կուսակցության քաղաքական ղեկավարության հետ: Եվ քանի դեռ Բրիտանիան ԵՄ կազմում էր, պարտավոր էր հետևել Բրյուսելի ընդհանուր քաղաքականությանը: