ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են նաև «Շտապօգնություն» ծառայության աշխատակիցները:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի առաջացման պատճառը կարճ միացումն է եղել, մալուխի կրակը բարձրացել է մինչև երրորդ հարկ, սակայն հրշեջներին հաջողել է մեկուսացնել կրակը, և այն այժմ գրեթե ամբողջությամբ մարված է: