Ողբերգական հրաձգություն ԱՄՆ-ում: Ամերիկյան Յութա նահանգում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 4 մարդ, ևս մեկը վիրավորվել է, որն անմիջապես հոսպիտալացվել է: Զինված կասկածյալը ձերբակալվել է և այժմ գտնվում է կալանավայրում: Իրավապահ մարմինները վստահեցնում են, որ հանցագործը մեկն է եղել, և հանրությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է CNN-ը: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել՝ պարզելու հանցագործության մանրամասները: Ձերբակալված հանցագործի ինքնության վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում: