Բացվել է Հոլիվուդի հայտնի Փառքի ճեմուղու 2684-րդ աստղը. այն իրանահայ ամերիկացի երգիչ Էնդի Մադադյանի անունով է։ Ազնավուրից հետո նա երկրորդ հայազգի երգիչն է, որի անունը կլինի Հոլիվուդյան աստղերի, համաշխարհային արտիստների անունների կողքին։ Նշանակալից իրադարձությունը լավագույն նվերն էր՝ նրա բեմական գործունեության 40-ամյա հոբելյանի առիթով։