Հայկական նորաձևությունը հասցնել՝ համաշխարհային նորաձևության նշաձողին՝ սա նպատակ դարձավ հայ դիզայներներից շատերի համար, երբ իրենց ստեղծածը արժևորեցին նախ սեփական երկրում, ապա սկսեցին կրել առաջին դեմքերը՝ հորդորելով նաև մյուսներին նախընտրել հայրենական արտադրությունը: Համաշխարհային քայլահարթակում հայ դիզայներների արտադրանքն արդեն առանձնանում է: