Հունվարի 18-ի ցերեկը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ խորհրդարանի շենքի դիմաց, բողոքի հերթական ակցիան էր սկսվել՝ «Մենք այս գինը չենք վճարի» կարգախոսով: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ երկրի տարբեր քաղաքներից Բեյրութ էին ժամանել բազմաթիվ ցուցարարներ, որոնք բողոքում էին արդեն 3 ամիս կառավարություն չունենալու, տնտեսական կոլապսի և ազգային արժույթի 60 տոկոսով արժեզրկման դեմ:
Շատ արագ, սակայն, խաղաղ հանրահավաքը վերածվեց անկարգության այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք սկսեցին դյուրավառ հեղուկով լի շշեր նետել ոստիկանության վրա: Եվ ահա երեկոյան Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակը հաղորդեց 75 զոհի մասին՝ ներառյալ քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ:
CNN-ն էլ հաղորդում է, որ կան նաև տասնյակ վիրավորներ, որոնց մեծ մասը վնասվել է ոստիկանության արձակած արցունքաբեր գազից: