Միացյալ նահանգները դեռևս չի ծրագրում իր զորախմբերը դուրս բերել Իրաքից: Այս մասին հայտնել է Պենտանգոնի ներկայացուցիչը, որի հավաստմամբ՝ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում իրաքցի գործընկերների հետ: Ամերիկյան կողմը նշել է, որ Միացյալ Նահանգները բարի նպատակներ է հետապնդում Իրաքում:
Հիշեցնենք, որ Իրաքում ամերիկյան զորքերը տեղակայված են «Իսլամական պետության» դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցելու նպատակով: