Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի չորս ամենավտանգավոր որոշումները կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան առաջիկա տասնամյակներում: Այս մասին գրում է եգիպտական Sasapost պարբերականը՝ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի աշխարհացունց ճակատագրական քայլերին, որոնք սադրել են երրորդ աշխարհամարտի հավանականության մասին խոսակցություններն ու ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Չորս ամենավտանգավոր որոշումների շարքում առաջինը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր, որն Իրանում ամենաազդեցիկն էր հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո: Երկրորդ առավել վտանգավոր քայլն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից հրաժարումն էր: Երրորդ ռազմավարական սխալը Սիրիայում Միացյալ Նահանգների ամենալավ բարեկամից՝ քրդերից հրաժարվելն էր: Չորրորդ վտանգավոր որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր, ինչը պարբերականը համարում է վտանգավոր որոշում «իդեալական» ժամանակին: