Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հորդորել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին վերաբերող հայտարարություններում զգույշ լինել: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ամերիկան սիրող Իրանի ազնվական ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որն ավելի շատ շահագրգռված կլինի իրենց երազանքներն իրականացնելու գործում օգնելու, քան սպանել նրանց՝ հարգանք պահանջելու համար: Իրանը դեպի կործանում տանելու փոխարեն երկրի առաջնորդները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից և կրկին հզորացնել Իրանը»: