Լիբիայի ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներին պաշտպանելու համար Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Այս մասին հայտնել են արաբական հեռուստաալիքները:
Լիբիայի մայրաքաղաք են ժամանել նաև թուրք զինծառայողներ, որոնց մի մասը կզբաղվի լիբիացի գործընկերների ուսուցմամբ, մյուս մասը` հետախուզությամբ:
Ավելի վաղ այն մասին, որ թուրքական զորքը մեկնում է Լիբիա` ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան սկսել է իր զորքը երկիր ուղարկել հունվարի16-ից: