2016 թվականի հուլիսի 3-ին Մխիթարյանների ընտանիքը լսեց գույժը՝ զինծառայող որդին այլևս չկա: Մարտական դիրքում հայտնաբերվել էր շարքային Արսենի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան էր եղել, բայց ոչ կրակոց էին լսել, ոչ էլ փամփուշտ կար՝ անհետացել էր:
Փաստաբան Նորիկյանը պնդում է, որ իրավապահ մարմիններն անհրաժեշտ ջանք չեն թափում գործը բացահայտելու համար: Տարիներն անցնում են, քննիչները՝ փոխվում, բայց որևէ տեղաշարժ չկա:
Ի դեպ, այսօր Արսենի ծննդյան օրն էր: Մանրամասները դիտեք տեսանյութում: