Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Լրագրողների հետ զրույցում Միրզոյանը հորդորել է վարկածներ չառաջադրել՝ հաշվի առնելով, որ դեռ նախաքննություն է ընթանում: