«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի փոփոխման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դեռ չի դիմել, սակայն տնտեսագետներն արդեն այս թեմայով քննարկումներ են սկսել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ենթադրում է՝ չի բացառվում, որ ապրիլին ընկերությունը քննարկման հայտ ներկայացնի հանձնաժողով: