Աշխարհի ամենափոքր մարդը՝ Հագենդրա Տապա Մագարը, մահացավ 27 տարեկան հասակում: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում:
«Ըստ ընկերների՝ Հագենդրան վերջերս պայքարում էր սրտի հետ կապված խնդիրների, ասթմայի և թոքաբորբի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Մագարը հունվարի 16-ին հոսպիտալացվել էր Նեպալի Մանիպալ հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Հագենդրա Տապա Մագարն իր 67.08 սմ հասակով ճանաչվել է աշխարհի ամենափոքր մարդը, որը պահպանել է ինքնուրույն շարժվելու ունակությունը: