«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից:
Ընկերությունից նաև հայտնեցին, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով:
2019 թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: