Միլանի փողոցներում հայտնվել են Միշել Օբամայի, Անգելա Մերկելի և քաղաքականության մեջ հայտնի այլ կանանց լուսանկարներով պաստառներ: Բոլորն աչքերի տակ կապտուկներ ունեն:
Իտալացի նկարիչն ու ակտիվիստը, որն աշխատում է Ալեքսանդրո Պալոմբո կեղծանունով, որոշել է հանրության ուշադրությունը հրավիրել կանանց հանդեպ բռնության խնդրի վրա: Նա ներկայացրել է «Միայն այն պատճառով, որ կին եմ» վերնագրով լուսանկարների շարք՝ նշելով, որ «Կանանց հանդեպ բռնությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերում է բոլորին՝ անկախ ռասայից, սոցիալական դասից կամ կրոնական համոզմունքներից»: 2015-ին ակտիվիստն օգտագործել էր հայտնի դերասանուհիների և երգիչների լուսանկարները: