Երեկ Տաթևիկ Ռևազյանի և մեր ընկերների՝ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ, որոնք միացան մեզ, հաջողվել է Տիգրանի բուժման համար հավաքել 335 հազար դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը բարեգործության նպատակով Երևանի սրճարաններից մեկում մատուցող է աշխատել, և թեյավճարներն ուղղվել են քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: