Վրաստանում շրջանառվում է վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի մասին լուրը: Գախարիան կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերից։ Նա 5-րդ վարչապետն է «Վրացական երազանքի» կառավարման 7 տարվա ընթացքում:
Ինքը՝ Գախարիան, այդ լուրը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, պարզապես խորհուրդ է տալիս սպասել:
Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու են համարվում կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելիին և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեին: Վրացական ընդդիմությունը չի բացառում իշխող կուսակցության հիմնադիր և գործող նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը վարչապետի պաշտոնին: