Ուկրաինայի Գերագույն ռադան խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Բոգդան Յարեմենկոյին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից մարմնավաճառուհու հետ նամակագրության պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Յարեմենկոյի հրաժարականին աջակցել է Ռադայի 317 պատգամավոր:
Խորհրդարանի նիստի ընթացքում լրագրողները լուսանկարել են պատգամավորի սմարթֆոնի էկրանը, որին երևում է Յարեմենկոյի նամակագրությունն անհայտ կնոջ հետ ինտիմ ծառայություններ մատուցելու պայմանների վերաբերյալ: