Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է ներկայացրել: Կառավարության ղեկավարն իր հրաժարականի դիմումը փոխանցել է երկրի նախագահին՝ Վերին Ռադա ներկայացնելու համար:
«Ես այդ պաշտոնը ստանձնել եմ՝ իրականացնելու երկրի նախագահի ծրագիրը: Նա ինձ համար թափանցիկության և պարկեշտության օրինակ է: Սակայն որպեսզի մեր նախագահի նկատմամբ հարգանքի և վստահության վերաբերյալ բոլոր կասկածները վերանան, ես հրաժարականի դիմում եմ գրել և հանձնել նախագահին՝ խորհրդարան ներկայացնելու համար», - գրել է Գոնչարուկը ֆեյսբուքյան իր էջում: