Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որ 15 տարի ղեկավարել է բուժհաստատությունը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հիվանդանոցի տնօրեն է նշանակել նույն հիվանդանոցի վիրաբույժ Ժորժիկ Սերոբյանին, որը մարզպետի հովանավորյալն է:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ թե՛ Կուրղինյանը, թե՛ Սերոբյանն անցել էին հիվանդանոցի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը, և Շիրակի մարզպետի որոշումից էր կախված, թե ով կլինի հիվանդանոցի նոր տնօրենը: