Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք հետևո՞ւմ է «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցի» տնօրենի մրցույթի գործընթացին և ի՞նչպես է վերաբերվում գործող տնօրենի կուսակցական պատկանելությանը, ասել է, որ նույնիսկ իրենց ենթակայության հիվանդանոց կարող է նշել, որի տնօրենին, անկախ կուսակցական պատկանելությունից, վերանշանակել է:
Թորոսյանն ընդգծել է, որ նոր Հայաստանում կուսակցական պատկանելությունը չպետք է փոխարինի մասնագիտական որակներին: Առողջապահության նախարարը նշել է, որ եթե ինքը լիներ լիազոր մարմինը՝ տնօրենի փոփոխություն չէի կատարի: