Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել վարչապետ Փաշինյանին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա, հաստատվեց:
Տեղեկատվությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: