Ձյան տեղումները սկսվելուց անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ 28 մեքենա աշխատել է քաղաքի ամբողջ տարածքում։
Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։ Քաղքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ-ը հայտնում է, որ Հայաստանի առանձին շրջաններում ձյուն է սպասվում նաև հունվարի 19-ի ցերեկը և 20-ի գիշերը: Հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն այս գիշեր բարձրացել է 3-4 աստիճանով։