Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում հունվարի 17-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։