Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը ընդունել է, որ այդ վարչական շրջանում «մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքական հայեցակարգը կմնա ուժի մեջ նույնիսկ 2047 թվականից հետո, երբ ավարտվի 50-ամյա անցումային շրջանը, որի ընթացքում Հոնկոնգին տրվել է ինքնավարություն: Քերրի Լեմը միաժամանակ ընդգծել է, որ դա հնարավոր կլինի, եթե քաղաքային երիտասարդություն այն չվնասի իր ներկա պահվածքով:
Նրա հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված է այն հոնկոնգցիներին, որոնք կարծում են, որ Պեկինը խստացնում է վերահսկողությունը տարածքի տնտեսական և քաղաքական կյանքի նկատմամբ:
Լեմի խոսքերը «մեկ երկիր, երկու համակարգի» մասին փոխանցում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարների դիրքորոշումը, ըստ որի՝ Հոնկոնգի եզակի համակարգը հիմնված է տարածքի նկատմամբ Չինաստանի ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա: