Լոզանում ընթանում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:
Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում իր ուժերը կչափի Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Աշոցքից 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը: Հունվարի 21-ին Սպարտակը կպայքարի 10 կմ մրցատարածության դասական ոճում:
Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրի ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 1872 մարզիկ-մարզուհի:
Պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կավարտվեն հունվարի 22-ին: