Լրագրողներին քիչ առաջ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հաստատեց, որ դեպքի վայրում զենք է հայտնաբերվել, նրան մահացած գտել է կինը: Տանն այս պահին կինն ու հայրն են:
«Լուրերի» հարցին ի պատասխան՝ սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն, Մելիքյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի կարող հաղորդել, բայց դեպքը տեղի է ունեցել ցերեկը, շենքն ամբողջությամբ տեսախցիկներով է պատված, և մասնագետների աշխատանքի նախնական եզրակացությունը չի ուշանա:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: