Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին նոր պաշտոն է առաջարկվել: Նա կարող է դառնալ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է euromedia24-ը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդել էին, որ Չեչնիայի ղեկավարն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է հանրապետության կառավարության նախագահ Մուսուլման Խուչիևին՝ «ժամանակավոր անաշխատունակության» պատճառով: