ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ֆեյսբուքի էջով տեղեկացրել է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից:
ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝
14,4 մլն դրամ՝ 2014 թվականին,
23,4 մլն դրամ՝ 2015 թվականին,
23,4 մլն դրամ՝ 2016 թվականին,
127 մլն դրամ՝ 2017 թվականին,
187 մլն դրամ՝ 2018 թվականին,
352,2 մլն դրամ՝ 2019 թվականին:
2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն դրամ:
Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար: 2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար: Ընդգծենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834 մլն 250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020 թ. 671,7 մլն դրամը նախատեսված է 707 խմբակի համար: Այս պահին գործում է 575 խմբակ: