Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական և հայտարարվել է Հայ ֆուտբոլի դեսպան: Լուրը հաստատեց ինքը՝ Խորեն Հովյաննիսյանը, հավելելով, որ հունվարի 15-ից արդեն աշխատանքի է անցել:
Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանը 2019-ի դեկտեմբերին ՀՖՖ նախագահի աղմկոտ ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը՝ վերջին պահին հրաժարվելով այդ մտքից: