Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին և նշել, որ հիմք չի տեսնում միջազգային իրավունքի հանդեպ դրանց գերակայության վերաբերյալ շահարկումների հարցում:
«Մեր միջազգային պարտավորությունները չպետք է հակասեն Սահմանադրությանը: Դաշնային օրենքը չի կարող ընդունվել Սահմանադրությանը հակասելու դեպքում: Այնպես որ, այստեղ ես չեմ տեսնում սպեկուլյացիա և թաքնված իմաստ որոնելու առիթ»: