ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կա որոշակի տեղաշարժ, տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը: Տեղեկատվությունը տեղադրված էր ՌԴ ԱԳՆ կայքի հարցերի թվում, որոնք նախապատրաստվել են, բայց չեն հնչել ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման ընթացքում, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Սահմանին և շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երևանի և Բաքվի միջև կապի թեժ գիծ Է գործում,- նշել են նախարարությունում:- Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:
«Կարգավորման բովանդակային հարցերի շուրջ, սակայն, առաջխաղացում առայժմ չկա»,- հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը: