CNN-ի թղթակից Արվա Դամոնն առաջին լրագրողն է, ում հաջողվել է մուտք գործել Իրաքի Անբար նահանգի Al Asad ամերիկյան ռազմաբազա, որն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Թեհրանի կողմից ենթարկվել էր հրթիռակոծման:
Զինվորները պատմել են հարձակման ընթացքում իրենց գործողությունների, ստացած տրավմաների մասին, իսկ լրագրողն իր աչքով է տեսել, որ ռազմաբազայից համարյա ոչինչ չի մնացել: Եվ սա այն դեպքում, երբ Պենտագոնն ու Սպիտակ տունը պնդում էին, թե առանձնապես կորուստներ չեն եղել: