ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ Իրանի կողմից Իրաքի ռազմաբազան հրթիռակոծելու հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել:
Defense One-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգներում ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ տուժածներն ուղեղի ցնցման կասկածանքով տեղափոխվել են Քուվեյթի և Գերմանիայի հիվանդանոցներ: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը և Պենտագոնը պնդել են, որ ԱՄՆ զորքը տուժածներ չունի: