Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին Իրանի միջուկային գործարքի մասնակից եվրոպական պետություններին՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, անվանել է Միացյալ Նահանգների խամաճիկներ, քանի որ նրանք սեփական նախաձեռնություն չունեն և գործում են ԱՄՆ-ի շահերից:
Խամենեին մեկ անգամ ևս շեշտել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ նոր գործարքի շուրջ այն դեպքում, եթե ԱՄՆ իշխանությունները կվերացնեն պատժամիջոցները, և ավելացրել է. «Մենք չենք վախենում բանակցություններից: Բայց դրանք վարելու ենք ոչ թե ամերիկացիների, այլ ուրիշների հետ: Մենք պետք է բանակցություններ վարենք ուժեղ դիրքերից»: