ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սենատում իմփիչմենթի գործով դատավարությունը շատ արագ կավարտվի: «Սա խաբեություն է: Կարծում եմ՝ ամեն բան արագ կավարտվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը` պատասխանելով հարցին, թե ինչ սպասելիք ունի գործընթացից, և որքան կտևի այն:
ԱՄՆ նախագահը նախատեսում է հաջորդ շաբաթ մասնակցել Դավոսում տեղի ունենալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Նա մտադիր է Շվեյցարիա մեկնել հունվարի 20-ին, իսկ ահա պաշտոնանկության գործով առաջին նիստը տեղի կունենա հունվարի 21-ին:
Սենատի դիմաց հավաքվել են մի խումբ ցուցարարներ, որոնք պահանջում են Թրամփից դադարեցնել Իրանի դեմ պատերազմն ու հեռանալ: