Սիրիական Իդլիբ նահանգում վերսկսվել են մարտերը կառավարական ուժերի և ընդդիմության գրոհայինների միջև: Ռազմական գործողություններ են ընթանում Մաարաթ ալ-Նուման և Սերաքիբ քաղաքների տարածքում: Տարբեր տվյալներով՝ զինված բախումների հետևանքով զոհվել է 30-40 մարդ, նրանց թվում՝ 19 ջիհադիստ: Կառավարական զորքերին, SOHR-ի փոխանցմամբ, աջակցում են օդուժը և ծանր հրետանին: Շեշտվում են նաև ռուսական ավիացիայի ինտենսիվ գործողությունները:
Արաբական մեդիան արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փաստում է, որ Իդլիբում, այսպիսով, խախտվել է հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Սիրիական SANA գործակալությունն էլ մեջբերում է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական բոլոր օջախներն ամբողջությամբ չեն ոչնչացվել: