Հայաստանի ԱԳ նախարարությունը պատասխանել է
1lurer.am-ի հարցմանը՝ Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման վերաբերյալ:
Նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»: