Անկած ձկներին Նարեկ Գրիգորյանը հայտնաբերել է հունվարի 16-ի կեսօրից հետո, հերթական կերակրման ժամանակ: Նարեկը պնդում է, որ ջրից վատ հոտ էր գալիս, և այն խիստ փրփրուն էր:
Մի քանի ամիս առաջ որոշել էին ձկան քանակությունն ավելացնելու նպատակով ևս մեկ ավազան կառուցել ու այդ նպատակով Եղունարք գետի ջրից օգտվել: Ցավոք, արդյունքում 150 գրամանոց 4,000 անկած իշխան ունեն:
Ահազանգից հետո Կոտայքի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողները գետից փորձանմուշներ են վերցրել: Գետի աղտոտման և ձկների անկման պատճառները պարզ կլինեն մի քանի օրից: